Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, բազմաթիվ վիրավորներ. տեսանյութ
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ նախնական տեղեկությունների` Ավիամոտորնայա մետրոյի հարևանությամբ բարձրահարկ շենքի 8-րդ հարկում գազի բալոն է պայթել: Պայթյունի հետևանքով բնակարանում գտնվող տղամարդը դուրս է շպրտվել պատուհանից: Վերջինս տեղում մահացել է:
Հզոր պայթյունը վնասել է մի քանի բնակարաններ: Կան բազմաթիվ վիրավորներ:
Տեղում աշխատում են Մոսկվայի բոլոր օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները: