Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խոշոր պայթյուն է որոտացել. կա 60-ից ավելի զոհ, վիրավոր է 50 մարդ
Սիրիայի Հալեպ նահանգի Աազազ շրջանում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ, ահաբեկչական պյթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, մոտ 50 հոգի վիրավորվել։
Շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Իյադ Շեյխ Ռազուկի խոսքով՝ տեղի դատարանի շենքից ոչ հեռու պայթել է ավտոմեքենա, որում եղել է ռումբ։
Վնասվել են նաև մոտակա շինությունները։