Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Բելառուսական Գորոդոկ քաղաքում կայացել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը Rusarminfo-ն:
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել գերմանական շրջափակումից Գորոդոկի ազատագրման 75-ամյակի առթիվ:
«1943 թվականի նոյեմբերին Հովհաննես Բաղրամյանին նշանակել են Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատար: Դեկտեմբերի 13-31-ը Բաղրամյանի հրամանատարությամբ իրականացվել է Գորոդոկի գործողությունը, որի ժամանակ 1200 բնակավայր է ազատագրվել: Հովհաննես Բաղրամյանն իրեն դրսևորել է որպես առաջադեմ ռազմավար, որը հոգ էր տանում նաև ազատագրված տարածքների բնակիչների մասին», - հուշարձանի բացման ժամանակ ասել է Պատգամավորների Վիտեբսկի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռը՝ Հովհաննեսը:
Բրոնզե կիսանդրին ավելի քան 200 կգ է կշռում: Քանդակի հեղինակներն են քանդակագործ Սպարտակ Հարությունյանը և Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը: