Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես
                        Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Հավերժ ճամփորդ» խորագրով: 
Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, բազմաթիվ այլ արվեստագետներ: 
Ցուցահանդեսին ներկայացվել է նկարչուհու 40 աշխատանք՝ տարբեր թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` հայ դիցաբանությանը նվիրված նկարներ, ծաղկանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև բատիկա ոճի աշխատանքներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

