Ռոնալդուն գրազ է եկել, որ կդառնա Պրիմերայի լավագույն ռմբարկու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրազ է եկել իր թիմակիցների հետ, որ կդառնա Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Պորտուգալացին խաղադրույք է դրել, որ մրցաշրջանի արդյունքներով կշրջանցի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
Ռոնալդուն խոստացել է շահած գումարները փոխանցել բարեգործական հիմնադրամի:
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն 7 խաղում 1 գոլ է խփել, իսկ Մեսին՝ 11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: