Կառլո Անչելոտի. Գրազ կգամ, որ Ռոնալդուն նորից կդառնա Պրիմերայի լավագույն ռմբարկու
Մադրիդի ««Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախապատվություն է տվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Իսպանիայի առաջնության ռմբարկուների մրցավազքում:
«Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն 61 գոլ խփեց, դա անհավանական արդյունք է: Իսպանիայի բախտը շատ է բերել, որ այստեղ կարող են վայելել Կրիշտիանուի և Մեսիի խաղը:
Ես լավ գիտեմ Ռոնալդուին, ու պատրաստ եմ գրազ գալ, որ նա նորից կդառնա Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու», ասել է Անչելոտին:
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու՝ խփելոով 48 գնդակ (10-ը՝ 11մ. հարվածով): Երկրորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին էր՝ 43 գնդակ (5-ը՝ 11մ.):