4562 դիտում
18:16 24-10-2017
«ԵԼՔ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
ԵԼՔ դաշինքի հայտարարությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ.
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան - Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը,
ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:
ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։
ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:
Երևան, 24 Հոկտեմբեր
[b]Մամուլի հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6510 դիտում
16:10 02-04-2017
Ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
2172 դիտում
21:44 18-03-2020
«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
595 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1030 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1186 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա