6555 դիտում
16:10 02-04-2017
Ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
«Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միհամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկարժեք զոհերի գնով: Նրանք հերոսացան հանուն Արցախի և Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, հարգանքի տուրք մատուցելով ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների, ազատամարտիկների հիշատակին, ևս մեկ անգամ ցավակցում և իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին։ Նրանց և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի անմոռաց հուշարձանը կդառնա խաղաղության հաստատումը, պատերազմի բացառումը, Արցախի և Հայաստանի ծաղկումն ու հզորացումը»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
2754 դիտում
18:41 14-04-2017
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
4725 դիտում
21:20 14-11-2018
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
10103 դիտում
22:33 17-02-2017
Հրապարակվել են «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի համապետական և տարածքային ամբողջական ցուցակները
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը