4028 դիտում
18:28 20-02-2018
ԵԼՔ խմբակցությունը հանդես է եկել Տարոն Մարգարյանի կողմից ԶԼՄ-երի աշխատանքը կանոնակարգելու հանձնարարականի վերաբերյալ հայտարարությամբ
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության հայտարարությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ԶԼՄ-երի աշխատանքը կանոնակարգելու հանձնարարականի մասին։
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]
Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ:
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումները անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:
Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։
Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից:
[b]Մամուլի հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3351 դիտում
22:22 21-01-2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
1278 դիտում
18:45 16-06-2020
Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
4604 դիտում
18:16 24-10-2017
«ԵԼՔ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով