211652_close_icon
views-count29336 դիտում article-date 15:52 21-10-2017

Հայ մասնակիցները միջազգային ժյուրիին ստիպել են արտասվել և պարել. Մերի Կարապետյանը՝ մրցույթի մանրամասների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Մոլդովայի Քիշինև քաղաքում տեղի է ունեցել «Marul de Aur» «Golden Apple» երաժշտական մրցույթը: Մրցույթին մասնակցել է նաև Հայաստանը և «Գրան Պրի»-ներով վերադարձել: Մրցույթի մանրամասների և երաժշտական ասպարեզում տիրող ներկայիս իրավիճակի մասին մեր թղթակիցը զրուցել է Բարսեղ Կանաչյանի անվան Արվեստի դպրոցի և Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դասախոս Մերի Կարապետյանի հետ: [b]-Բարև Ձեզ: Սկսենք սկզբից: Ինչպե՞ս ստացաք մրցույթին մասնակցելու հրավերը: [/b] -Բարև Ձեզ: Ամռանը Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան, որի նախագահը Արման Ղուկասյանն է, կազմակերպել էր «Կովկասի առաջնություն» միջազգային մրցույթը, որի ժամանակ իմ սաները ստացան այս մրցույթին մասնակցելու հրավերը: Նույն մրցույթում ես ստացա միջազգային ժյուրի լինելու հրավեր: [b]-Մրցույթն ի՞նչ ֆորմատ ուներ, մի փոքր կմանրամասնե՞ք:[/b] -Վոկալ մրցույթն ընթացավ փոփ, ֆոլկ, դասական և ջազ անվանակարգերում: Ամեն ինչ պրոֆեսիոնալ էր կազմակերպած: [b]-Քանի՞ երկիր էր մասնակցում մրցույթին և որո՞նք են դրանք:[/b] Մրցույթին մասնակցել է մոտ 20 պետություն: Մասնակիցների թիվը հասել է 120-ի: Չինաստան, Իտալիա, Իսպանիա, Մակեդոնիա, Սերբիա, Խորվաթիա, Ռումինիա, Չեխիա, Բուլղարիա և այլն: [b]- Ժյուրիի կազմն ինչպիսի՞ն էր: Քանի՞ անդամից էր բաղկացած:[/b] -Ժյուրիի կազմում էին Ռուսաստանի, Մոլդովայի, Իտալիայի, Խորվաթիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Ուկրանիայի, Հայաստանի ներկայացուցիչներ: Թիվը հանում էր 15-ի: Ինչպես միշտ, ընդունող երկրի ժյուրիի անդամների թիվը գերակշռում էր: Բոլորը պրոֆեսիոնալներ էին՝ Կոնսերվատորիայի, Ֆիլհարմոնիայի, Ակադեմիայի տնօրեններ, դասախոսներ, պրոֆեսորներ: [b]-Ովքե՞ր էին հայ մասնակիցները, ի՞նչ տարիքային խմբերում հանդես եկան և ի՞նչ կատարեցին:[/b] -Մրցույթում մասնակցություն են ունեցել Բարսեղ Կանաչյանի անվ. արվեստի դպրոցի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ-էստրադաի բաժնի սաները: Արսեն Սարգսյանը, Արևիկ Սևյանը, Ռիտա Հովհաննիսյանը և ամենափոքրիկ, ութամյա Արման Ղազարյանը: Երեխաները հանդես են եկել տարբեր ժանրերում և տարբեր տարիքային խմբերում: Նախորդ մրցույթի սխալս ուղղեցի և մասնակիցներին տարբեր տարիքային խմբերում ընտրեցի, քանի որ չէր բացառվում, որ իմ սաները միմյանց դեմ պայքարեին: Մրցութային ծրագիրը ընտրվել է միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Կոմիտաս, Օրբելյան, Բաբաջանյան, Սմբատյան: Նաև ժողովրդական երգերով ներկայացանք: [b]-Ինչո՞վ էր պայմանավորված զուտ հայկականը ներկայացնելու որոշումը: [/b] -Նախ, հաշվի առա, որ հայկական պատվիրակություն էր գնում: Նմանատիպ մրցույթներում բազմիցս եմ եղել և հասկացել եմ, որ երբ ազգայինդ ես ներկայացնում, քեզ շատ ավելի ուշադիր են լինում, ավելի են հարգում, հետաքրքրություն ես առաջացնում, ինչո՞ւ չէ, նաև ուսուցանում ես: Ինչքա՞ն կարելի է Հյուսթոն ու Ագիլերա ներկայացնել: Մեր երգերն ավելի բարդ են, ավելի՝ մրցութային: [b]-Հաջողվե՞ց առանձնանալ մյուսներից, ինչպես սպասում էիք: [/b] -Հաջողվեց, դեռ մի բան էլ ավելի. մեր մասնակիցները «Գրան պրի»-ների ու Ոսկե մեդալի արժանացան: Ժյուրիի անդամներից շատերի համար մեր երգերը կատարելու տեխնիկան պարզապես անհասկանալի էր: Նրանք չէին հասկանում, թե ինչպես կարելի է այդպես երգել, նման հնչյուններ արտահայտել: Ռիտան, երբ երգեց «Դլե յաման»-ը, ուկրաինացի ժյուրին, ով Օդեսայի Արվեստի ակադեմիայի պրոֆեսորն էր, հուզվեց և արտասվեց: Իսրայելի ներկայացուցիչը ցնցված էր Արևիկի տեխնիկայով: Արևը երգը Օրբելյանի «Վոկալիզը»: Փոքրիկ Արմանը, ով երգեց «Սանտա Լուչիա», իր ձայնով և իտալերենի արտասանությամբ հմայել էր իտալացի ժյուրիին: Մերոնք նաև տարազով ներկայացան, շքեղ տեսք ունեին, ինչը ևս շոյեց ժյուրիի աչքը: Ժյուրիի իտալացի անդամը միայն իտալերեն էր խոսում և ամբողջ ընթացքու նա գոռում էր՝ բելիսիմո: [b]-Ի՞նչ զվարճալի դեպք կպատմեք մրցույթի ընթացքից: [/b] -Զվարճալի դեպքեր շատ եղան: Բայց ամենից տպավորիչն այն էր, որ պարգևատրման արարողությունը միայն մոլդովերենով էր արվում. ոչ մի թարգմանություն: Եվ երբ մեր մասնակիցների անունները նշեցին, ես կարծեցի, թե նրանք դիպլոմի են արժանացել, բայց կողքիս նստած մոլդովացի ժյուրին, ով, պարզվեց՝ կիսահայ է, սկսեց ռուսերեն թարգմանել: Եվ երբ տեսավ, որ առանձնապես չեմ ուրախանում, ասաց «Գրան պրին» ձերն է, ինչո՞ւ չեք ուրախանում: Այդ ժամանակ այնպես այնպես գոռացի, որ Արևն ինքն էլ վախեցավ բեմում և հուզված հետ եկավ՝ ստանալու մրցանակը: Արդյունքում ունեցանք 3 «Գրան պրի», իսկ Արմանը արժանացավ Ոսկե Մեդալի և Առաջին մրցանակի: [b]-Ժյուրիի հետ աշխատանքի մասին ի՞նչ կասեք: Արդա՞ր էր, տարաձայնություններ չունեցա՞ք: [/b] -Ժյուրիի աշխատանքի հետ կապված մի հետաքրքիր բան պիտի նշեմ։ Մինչև այս մրցույթը ժյուրիի անդամներս միշտ կարողացել ենք իմանալ մյուսի գնահատականի մասին, կամ վերջում քննարկումներ ենք արել՝ որոշելու այս կամ այն մասնակցին ինչպես պարգևատրել, բայց այս անգամ ոչ ոք մինչև վերջին պահը ոչինչ չգիտեր: Ամեն տարիքային խմբում և անվանակարգում ելույթների ավարտից հետո հաշվող կոմիտեն եկավ, տվյալները թղթի վրա ստորագրել տվեց և վերցրեց: Ամենավերջում համակարգիչը հաշվել է բոլոր տվյալները, որի մասին մենք իմացել են ք բեմում՝ պարգևատրման ժամանակ: [b]-Տիկին Կարապետյան, ո՞րն էր հայ մասնակիցների առավելությունը մյուսների նկատմամբ: [/b] -Մեր երաժշտության, երգեցողության մեջ առնականություն, պաթետիկություն կա, իսկ մյուսների մոտ լիրիկական ձայն է: Հայերի ձայնի մեջ օբերտոները շատ են, կարծես ծիածանի գույներ լինեն, որը ձայնն ավելի հարուստ է դարձնում: Եվրոպական ձայները գործիքային ձայներ են, տեմբրային երանգներ չեն կարողանում տալ: Երբ մենք պարապում ենք, մեր ականջը սովորում է ձայնին, կատարմանը, բայց երբ 100-ից ավելի ձայների մեջ ես այն լսում, բոլորովին այլ կերպ է հնչում: Կողքի աչքով, մերոնք իսկապես, փայլում էին: [b]-Ի՞նչ բաց եք նկատում փոքրերի մերօրյա երաժշտական կյանքո՞ւմ, ի՞նչ խորհուրդ կտաք: [/b] -Ցավոտ հարց եք տալիս: Մեր օրերում բոլորը ձգտում են երևալուն, բայց չեն ձգտում որակի: Շուրջ բոլորդ երգիչ-երգչուհիներ են, սակայն երբ սկսում են կենդանի երգել, նրանց մասին կարելի է պարզապես մոռանալ: Ամեն Աստծու օր տեսահոլովակ նկարելով երգչուհի չեն դառնում: Երգիչ կամ երգչոուհի լինելը դատարկ բառեր չեն, այն մի քանի կարևոր բաղադրիչների կոմպլեքս է: Ի վերջո՝ կրթություն է, վոկալ: Դրա համար էլ մեր հաճախ երևացողներին միջազգային մրցույթներում չես տեսնի, որտեղ հաղթում է հզոր ձայնը, ճիշտ կատարողականությունը: Խորհուրդ կտամ լուրջ մոտենալ երգչի մասնագիտությանը և անհարկի միլիոններ չծախսել մի քանի օրվա կյանք ունեցող երգեր ու տեղահոլովակներ ունենալու համար: [b]Նյութը պատրաստեց Կարինե Գևորգյանը: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր