Չավին մտադիր է գլխավորել Կատարի հավաքականը
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, ներկայումս «Ալ-Սադի» խաղացող Չավին հայտնել է 2022 թվականի աշխարհի առաջնության համար Կատարի հավաքականը գլխավորելու պատրաստակամության մասին:
«Գլխավորել Կատարի հավաքականը ԱԱ-2022-ին դեմ չեմ: Կարծում եմ, որ հրաշալի կլիներ մարզել այդ թիմը:
Տեսնենք: Ինձ փորձ է անհրաժեշտ, մարզչական շտաբ և այլ բաներ: Առնվազն սակայն, ես գիտեմ կատարյան ֆուտբոլիստներին և ծանոթ եմ իրավիճակին:
Ես այստեղ եմ, որպեսզի ֆուտբոլը ավելի լավը դարձնեմ, որպեսզի հավաքականը արժանիորեն հանդես գա աշխարհի առաջնությունում: Իմ նպատակը, կարծում եմ, հավաքականի գլխավոր մարզիչ դառնալն է», ասել է Չավին: