Չավին կարող է գլխավորել «Բարսելոնան»
Կատարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել իր նախկին ակումբը, եթե պաշտոնանկ արվի Էրնեստո Վալվերդեն:
Չավին կատալոնական ակումբի մարզչի գլխավոր թեկնածուներից է:
39-ամյա մասնագետը «Բարսայում» նշանակվելու դեպքում առաջին հերթին մտադիր է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին, որին ցանկանում է ձեռք բերել նաև «Ռեալը»:
2018 թվականին «Սիթին» Սթերլինգի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2023 թվականը՝ շաբաթական 300 հազ. ֆունտ աշխատավարձով: