Ադրբեջանական բանակը որոշակի վնաս կրելու է անօդաչուների մատակարարման՝ Իսրայելի ՊՆ արգելքի հետևանքով. վերլուծաբան. Tert.am
«Ռազմինֆո» մասնագիտական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ 99 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ տեղեկատվությունը, որ Իսրայելի ՊՆ-ը արգելափակել է Orbitier անօդաչու սարքերի մատակարարումը Ադրբեջան, ճշմարիտ է:
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց՝ իսրայելական Aeronautics ընկերության ներկայացրած բորսային կոմյունիկեում նշված էր, որ «արգելափակված» երկրում է գտնվում Aeronautics-ի արտոնագրով թռչող սարքերի համար պահեստամասերի արտադրության գործարանը, իսկ Իսրայելի հետ համատեղ արտադրությամբ զբաղվում է միայն Ադրբեջանը:
«Բացի այդ, Ադրբեջանի հետ կապված միջադեպ եղավ վերջերս, և հիմա հետաքննություն է տարվում հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչու սարքերի կիրառման հետ կապված, թե արդյո՞ք իսրայելական ընկերության աշխատակիցները եղել են այնտեղ, թե ոչ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ իսրայելական Aeronautics ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, համաձայն որի Պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության հարցերով վարչությունը ժամանակավորապես արգելափակել է 20 միլիոն դոլարի չափով «կարևոր հաճախորդի» Orbitier K1 անօդաչու թռչող սարքի խմբաքանակի մատակարարման գործարքը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/30/taron-hovhannisyan/2470065]այստեղ[/url]