39810 դիտում
10:02 13-10-2020
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը. Tert.am
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/israel/3419592?fbclid=IwAR0mmYzYgJ9Ci8R2l6Zt8niwC_3BZ_XpJMfrQYEXGIDt3pRS_mtBAMLEVvk]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը:
Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։
Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։
Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/israel/3419592?fbclid=IwAR2Or3T1hh-vq3MEULTd0yzcUGayk7WnAyQLmOKVHn8Go6nwozjp5hPX5Fg&__cf_chl_jschl_tk__=e02bb0945be99ad6e53e542b72eee5b441cf8cbf-1602568451-0-AQa74cvePTK_0Eenx33GUCTRpFGwpwwR-Az6krnw6EznhjYxUNqH8R8U3jAihspcm_7tqtc3QAzNQGmAsInOORjo5nDrXc-Y2wDVyykN07vl3325p28Cu7TdopAVroFXAEDwU7QwnMN6izzkr2B-Lf8Iyji53JA4oUSw03w5jAN3X5XhtCn_26SoOtbGwlD4HX4T_pXwj7kfW-3b7_70e6wZ7qhG-jXap-7uEEdllx8z-OJQduOLnVCpb7ly4ecci8JeO5ICNt90N015xqOFKSctAy19DTOMNOCoydRTf15Dm0A4el53xLQdGnuh9AKxfFdbfoqC3PAOEUsq-JlVolEEfKwiy1bO6kUN_2QhzQXUirKCu7jNoxZs24lasuAoxgQECNVa8ulGKHPIo_XX6pRJHEqvXbRL6GW7Frks049buuP9qHJfmHfcpTJ9lTbcBbfnnVecAgJALIf-LgOHe04]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
09:53 22-07-2014
Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք չուներ․ ՀԱ
3520 դիտում
10:29 07-12-2017
Իրանը բարձրաձայնում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության մասին. «168 ժամ»
Այս բաժնից
253 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
268 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
268 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն