ԱՄՆ բանակը մոտ տարածություններում անօդաչուների ոչնչացման համար հաջողությամբ լազերային ՀՕՊ համակարգ է փորձարկել
ԱՄՆ բանակը Արիզոնայի հրաձգարանում մոտ տարածություններում անօդաչուների ոչնչացման համար հաջողությամբ լազերային ՀՕՊ համակարգ է փորձարկել, հաղորդում է Defense News-ը: Փորձարկման ժամանակ զինվորականները մարտական հրաձգություն են իրականացրել 50 կիլովատ հզորությամբ լազերներից։
ԱՄՆ բանակի արագացված զարգացման եւ կրիտիկական տեխնոլոգիաների վարչության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Ռեշը Defense News-ին ասել է, որ լազերները լավ են հաղթահարում անօդաչուները, սակայն մնում են հրթիռների, հրետանային եւ ականանետային արկերի ոչնչացման հետ կապված դժվարություններ: Նա հավաստիացրել է, որ չնայած կայանքների մշակման բարձր ծախսերին, դրանից մեկ կրակոցի արժեքը շատ ավելի քիչ է, քան սովորական արկերի օգտագործման դեպքում: