211652_close_icon
views-count3282 դիտում article-date 11:54 24-08-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Լոռու մարզի Գուգարք գյուղի գերեզմանատանը՝ մոտ 3 հա, Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում՝ մոտ 1000 քմ, Ալավերդի քաղաքի Մադանի թաղամասում՝ մոտ 4 հա, Աքորի և Հագվի գյուղերի միջև ընկած հատվածում՝ մոտ 5000 քմ, Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3000 քմ, Վարդենիս քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 4000 քմ, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 700 քմ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի 3-րդ փողոցի էլ. ենթակայանի մոտակայքում՝ մոտ 3 հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության և Հանրապետության զուգահեռ փողոցների միջև՝ մոտ 200 քմ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ մոտ 6 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի սարալանջին՝ մոտ 1 հա, Սյունիք գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Թաթուլ և Հացաշեն գյուղերի միջև՝ մոտ 5 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր