211652_close_icon
views-count2013 դիտում article-date 11:20 11-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն թաղամասի հոգեբուժարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք՝ 1000 քմ, Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիք» ռեստորանի մոտակայքում՝ 400 քմ, Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցում՝ 300 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ Երկրապահների հողատարածքում՝ 2000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում՝ 600 քմ, Լոռու մարզի Ախթալա քաղաքին հարակից անտառածածկ տարածքում՝ 4 հա, Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի թիվ 8 տան մոտ՝ 1 տոննա կուտակված անասնակեր, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 2-րդ դաշտի թիվ 7 տան ՝ 4000 քմ, Արզնի գյուղի երկաթգծի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ, Արգել գյուղի մոտակա հանդամասում՝ 7 հա, Նոր Գեղի գյուղի նախկին Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 6000 քմ, Թեղենիք գյուղում՝ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտակայքում՝ 700 քմ, Նոր Գյուղ գյուղի 2-րդ փողոցի թիվ 16 տան մոտ՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցին հարակից դաշտում՝ 250 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի «դաչաների» մոտ՝ 20 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասում՝ 100 քմ, Չայկովսկի փողոցի տնակային ավանում՝ 100 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում՝ 400 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի հուշահամալիրի մոտ՝ 3500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր