211652_close_icon
views-count2251 դիտում article-date 14:20 10-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 9-ից 10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Հասրաթյան փողոցում՝ Բիոլոգիայի ինստիտուտի մոտակայքում, այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ, Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 350 քմ, նույն փողոցի տներից մեկի ետնամասում՝ 200 քմ խոտածածկույթ, Մուշավան թաղամասի ամառանոցներում՝ մոտ 2000 քմ, Արշակունյաց պողոտայում՝ նախկին պոլիվին-լացետատ գործարանի մոտակայքում` մոտ 5000 քմ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան 1-ին անցուղու տներից մեկի մոտակայքում այրվել է ցորենի հնձած արտ (մոտ 4000 քմ), Ալեք Մանուկյան փողոցում՝ նախկին «Պիոներ պալատի» տարածքում, մոտ 5000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Բասեն գյուղում՝ մոտ 2 հա չհնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Դրոժի արտադրամասի մոտակայքում՝ մոտ 2.5 հա խոտածածկույթ, քաղաքային գերեզմանատանը՝ մոտ 500 քմ: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 4 հա, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ մոտ 3 հա և մոտ 18 պտղատու ծառ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Սուրեն Ավետիսյան թիվ 54 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի վերջնամասում այրվել է մոտ 2000 քմ չոր խոտածածկույթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի հարակից տարածքում՝ մոտ 100 քմ բուսածածկ տարածք, Սյունիք գյուղի հարակից տարածքում՝ 4 հա, Գեղանուշ գյուղի սկզբնամասում՝ 1 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր