211652_close_icon
views-count1324 դիտում article-date 14:58 12-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Նորագավթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում՝ մաքսատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Շիրազի փողոցում՝ մոտ 6000 քմ, Ֆուչիկի փողոցի թիվ 25/2 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նուբարաշենի խճուղում՝ աղբանոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Նորագավթի 7-րդ փողոցի տերից մեկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ բուսածածկ տարածք: Կոտայքի մարզի Զորավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի 5-րդ փողոցում՝ մոտ 50 հակ կուտակված անասնակեր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ Օրբելի համալսարանին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ բուսածածկ տարածք, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 6,2 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արզական-Թեղենիք ավտոճանապարհին՝ Թեղենիք գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ մոտ 3000 քմ, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 300 քմ, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի «Մալքանա» կոչվեղ հանդամասում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ Լուսակերտի ուսումնական կենտրոն-ին հարակից տարածքում՝ մոտ 2 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 4,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Միկոյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի լեռան փողոցում՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի այգում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գանգրահեր տղայի արձանի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր