ԱՄՆ-ն խնդրել է Ավստրալիային մեծացնել Աֆղանստանում իր ռազմական կոնտիգենտը
Միացյալ Նահանգները դիմել է Ավստրալիայի իշխանություններին՝ Աֆղանստանում իր զինվորականների թիվն ավելացնելու խնդրանքով։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ABC.net-ը, հայտնել է վարչապետ Մալքոլմ Թյորբուլլը։
Վերջինիս խոսքով՝ առաջարկն արել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար ջեյմս Մեթթիսը, երն նրանք հանդիպել են Աֆղանստանում՝ չհայտարարված այցի ժամանակ։
Ավստրալացի զինվորականները Աֆղանստանում հիմնականում զբաղվում են կառավարական ուժերի ուսուցանմամբ։