3234 դիտում
12:06 07-01-2016
ԱՄՆ-ն կարող է մեծացնել ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում
Սեուլն ու Ցաշինգտոնը բանակցություններ են վարում Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների առկայությունը մեծացնելու շուրջ:Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է BBC-ն:
Վերջինս, սակայն, հրաժարվել է հայտնել, թե խոսքը կոնկրետ որ ռազմավարական ուժերի մասին է:
Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային կորեան հայտնեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Կտրուկ ու խիստ քննադատության են արժանացրել այդ երկրի գործողությունները ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ճապոնիան: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել այդ հարցով, քանի որ ջրածնային ռումբի փորձարկումը միջազգային իրավունքի խախտում է:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1318 դիտում
17:30 02-01-2025
ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել ներկայությունը Բալթիկ ծովում
1711 դիտում
14:06 05-11-2015
ԱՄՆ-ն կարող է մեծացնել Սիրիայի ապստամբներին տրվող ռազմական օգնությունը
Այս բաժնից
889 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
970 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
913 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ