211652_close_icon

ԱՄՆ-ն կարող է մեծացնել Սիրիայի ապստամբներին տրվող ռազմական օգնությունը

views-count1852 դիտում article-date 14:06 05-11-2015
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը քննարկում է ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի ապստամբներին տրվող ռազմական աջակցությունը մեծացնելու հնարավորությունը, հաղորդում է Reuters գործակալությունը: Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Սթիվեն Ուորրենը նշել է, որ վերջերս սիրիացի ապստամբները հետ են խլել ԻՊ գրոհայիններից որոշակի տարածքներ և կոալիցիան գոհ է նրանց գործողություններից: Դա էլ, իր հերթին, ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելացնեն ապստամբներին տրվող սպառազինության քանակը:

Նմանատիպ նյութեր