4740 դիտում
16:39 06-06-2017
Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս կբերի իր կոնտիգենտը
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արագ չի իրականացվի, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։
«Թող ոչ ոք այդ հարցում պատրանքներ չտածի, ինչ-որ բան հաստատ պետք է փոխվի»,- Deutschlandfunk-ին տված հարցազրույցում ասել է Գաբրիելը՝ մեկնաբանելով երկու պետությունների միջև ստեղծված լարված հարաբերությունները։
Վերջինիս խոսքով՝ Գերմանիան և Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն իրավական պետության մասին։
«Թուրքիան ուզում է, որպեսզի մենք արտահանձնենք նրանց, ովքեր Գերմանիայում ապաստան են խնդրել։ Մենք դա անել չենք կարող, իսկ «Ինջիրլիք» ավիաբազայից մեր զորքի դուրսբերումը միայն ստեղծված բարդ իրավիճակում գործընթացի մի փոքրիկ մաս է կազմում»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ գերմանացի պատգամավորներին թուրքական իշխանություններն արգելեցին այցելել «Ինջիրլիք»։
Նմանատիպ նյութեր
8331 դիտում
23:09 05-06-2017
Գերմանիան պատրաստվում է դուրս բերել իր զինվորականներին թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից
4719 դիտում
15:46 25-08-2016
Գերմանիան դուրս է բերում իր կործանիչները Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից
3779 դիտում
16:01 15-05-2017
Գերմանիան թուրքական «Ինջիրլիք»-ին փոխարինող ռազմաբազա է փնտրում. Անգելա Մերկել
Այս բաժնից
565 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
511 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
535 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա