Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու մանդատը և նշանակվելու է Վրաստանում ՀՀ դեսպան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատեց ինքնաբացարկի դիմումները և հրապարակեց Աժ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում ԱԺ անցած պատգամավորների, մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության կազմում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Աժ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան:
Մեր տեղեկություններով՝ Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը՝ Արա Բաբլոյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]