ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և լծվել դիվանագիտական աշխատանքի։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակ, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն։
Ի դեպ, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]