211652_close_icon

Հերմինե Նաղդալյանը Վրաստանում ՀՀ դեսպան կնշանակվի «Չորրորդ իշխանություն»

views-count4710 դիտում article-date 10:47 21-04-2017
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն: Բանն այն է, որ ՀՀԿ-ական տիկնոջը այլևս չեն նշանակելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ նա էլ չի ցանկանում շարքային պատգամավոր լինել և դեսպանի պաշտոնը պատվավոր կենսաթոշակի ուղարկելու ամենահարմար տարբերակն է համարվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր