211652_close_icon
views-count31693 դիտում article-date 16:59 29-04-2017

Ոստիկանության ծառայողները 1 օրում կանխել են 2 ինքնասպանություն. մեկը՝ Կիևյան, մյուսը՝ Դավիթաշենի կամրջից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Դավիթաշեն կամրջի վրա կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի տղամարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները մոտ 30 րոպե բանակցություններ են վարում նրա հետ, այնուհետև կարողանում են վտանգավոր եզրագծից բերել ապահով վայր ու նրան տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ տղամարդը հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էմիլ Պ.-ն, ով արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հայտնել է, որ ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով ցանկացել է իր կյանքին վերջ տալ։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ այս անգամ կարողացել են փրկել մի քաղաքացուհու, ով փորձել էր Կիևյան կամրջից ցած նետվելով ինքնասպան լինել։ Ոստիկանները կարողանում են երիտասարդ կնոջը համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, այնուհետև նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա, ով Արարատի մարզի բնակչուհի, 28-ամյա Արմինե Ղ.-ն է, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել, որ սոցիալական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել։

Նմանատիպ նյութեր