86465 դիտում
18:34 11-06-2022
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել. ժամանել են Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանապետերը. պարեկները պարզում են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Մովսիսյանն ու պարեկ Սևակ Մնացականյանը:
Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:
Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանը մեկնել են ենթադրյալ մահացածի բնակության վայր՝ պարզելու համար նրա ինքնությունը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ:
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+