Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերված տղամարդու մարմինը իջեցնելու համար գործին միջամտել են փրկարարները․ ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետն ու տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գեղամ Հ․-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։
Այս պահին փրկարարները փորձում են մահացածի մարմինը իջեցնեն և մոտեցնեն դիատարին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում և տանը եղել է մոր հետ և մի պահ դուրս է եկել պատշգամբ ծխելու ու վայրկյաններ անց մայրը ուժեղ հարվածի ձայն է լսել և դուրս է եկել ու հայտնաբերել տղային այդ վիճակում և վաղը տղան պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։