211652_close_icon
views-count1615 դիտում article-date 17:52 04-05-2026

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր