14481 դիտում
10:45 15-08-2014
Ինքնասպանություն՝ Երևանում. տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից. ոստիկանության օպերատիվ խումբն ու փրկարարները 2 ժամից ավելի սպասում էին մեծն քննիչներին. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում քաղաքացին ահազանգել է 1-03 շտապօգնության կայան և հայտնել, որ մի քաղաքացի իրեն ցած է նետել Կիևյան կամրջից:
Ինչպես դեպքի վայրից հայնտում է նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի տակ անցնող գետի միջից փրկարարները դուրս բերեցին 40-45 տարեկան տղամարդու դին, սակայն 2 ժամից ավելի ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարները սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Եվ միայն 2 ժամ հետո բարեհաճեցին մեծն քննիչները՝ քննիչ Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Հ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
***
15:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտաշես Հելոյանն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+