211652_close_icon
views-count45814 դիտում article-date 14:32 05-05-2026

ՊԾ Երևանի գնդի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ իրականացվել է «BMW, BMW մոտ արի, քեզ տանք պարեկի փայտիկ ու սուլիչ, չվախենաս, չթռնես, մենք չէինք ուզում ցավեցնել քեզ» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում պարեկներն իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «BMW, BMW մոտ արի, քեզ տանք պարեկի փայտիկ ու սուլիչ, չվախենաս, չթռնես, մենք չէինք ուզում ցավեցնել քեզ» անունը։ 

Ա. Ստեփանյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերել, ապա վարչական պատասխանատվության են ենթարկել Երևանում «BMW»-ի օրինախախտ վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ նշված «BMW»-ի վարորդը երթևեկում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները պարզում են՝ որ ուղղությամբ է երթևեկում օրինախախտը ու հայտնաբերում են նրան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 34-ամյա Հարություն Հ.-ն է, ով Դավթաշեն վարչական շրջանում կատարել է շարքերի վերադասավորում առանց ավտոմեքենայի թարթիչից օգտվելու, և հոծ գծերի վրայով արգելված վայրով շրջադարձ է կատարել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները ձեռք են բերել նաև խախտումն արձանագրող տեսանյութը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր