Արտակարգ դեպք՝ Երևանում. Բաղրամյան 26-ում երեխաները խաղալիս հրաշքով են փրկվել չորացած հաստաբուն ծառի ճյուղերի տապալումից. նրանք դիմում են Տիգրան Ավինյանին՝ ասելով. «Պիտի ողբերգությո՞ւն լինի, որ նոր կանաչապատումը գործի անցնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում։
Նշված հասցեում բնակելի շենքի այգում, որտեղ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը երեխաների համար տեղադրել են ճոճանակներ և կարուսելներ, պիտի դառնար դժբախտության պատճառ։
Այսօր՝ մայիսի 3-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեխաները նշված հատվածում խաղալիս են եղել, երբ ծառի չորացած մի քանի բավականին փարթամ ճյուղեր քամու հետևանքով ընկել են և հենց երեխաների կողքին։
Բարեբախտաբար տուժածներ չեն եղել, սակայն չկա երաշխիք, որ այդ հասցեում եղած մի քանի չորացած, ամեն պահի տապալման եզրին կանգնած և վտանգավոր փարթամ ճյուղերը չեն տապալվի և այդ պահին այնտեղ գտնվող բնակիչներ, ինչպես նաև երեխաները խաղալիս չեն լինի։ Իսկ եթե օրեր առաջ հրաշքով մարդիկ չէին եղել, ապա հիմա վտանգը մազից է կախված։
Բնակիչները խնդրում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որպեսզի օր առաջ գեղեցիկ և կանաչով հարուստ բակը փրկեն չոր ու վտանգավոր ծառերից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։