211652_close_icon
views-count1996 դիտում article-date 11:51 04-05-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ վիճաբանություն է առաջացել մարզիչների միջև, որը շարունակվել է դրսում՝ վերածվելով ծեծկռտուքի

Ապրիլի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 69 հասցեում գործող «Դինամո» մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ ժամը 15։30-ի սահմաններում նշված հասցեում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ  մարզիչ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հենրիկ Հ․-ն վիճաբանել է նույն մրցաշարի մարզիչներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Արմեն Ա․-ի և 30-ամյա Յուրի Բ․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը շարունակվել է շենքից դուրս, որը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր