Արտառոց դեպք՝ մարզերից մեկում․ համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են անչափահաս աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարող ճիվաղին ու նրա «Mercedes»-ը, որի մեջ ստահակը իր «սև գործն» է արել
Ապրիլի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության այդ մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլ ամսին 57-ամյա Ա․ Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է մարզի 17-ամյա աղջկան, ասելով, որ ինքը նրա հոր ընկերն է, ապա խաբելով համոզել է և այդ աղջկան տարել ինչ-որ շինության մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ համայնքային ոստիկանության տվյալ բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ արդեն այնտեղ ստահակը աղջկան ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին և նրա կամքին հակառակ համբուրել շուրթերը, այտերը, պարանոցը, ապա մերկացրել և փորձել սեռական հարաբերություն ունենալ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստահակը նույն գործողությունները կատարել է նաև ապրիլի 20-ին, նույն վայրում, այս անգամ անառակաբարո գործողություններ կատարելով անչափահաս աղջնակի հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկանները հայտնաբերել են ճիվաղին, ում բերման են ենթարկել ոստիկանություն։ Հայտնաբերել են նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր.-ի 198 հոդված 2-րդ մասի 4-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։