Պայթյուն՝ Տավուշի մարզում․ ձեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ
Ապրիլի 19-ին պայթյուն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում «Բերդ» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հողում աշխատելու ժամանակ ձեռքում անհայտ իր պայթելու հետևանքով «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Ա․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներին Արթուր Ն․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում իրենց առանձնատան կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ արկղի մեջ հայտնաբերել է նռնակի պայթուցիչ, որի հետ անզգուշ վարվելու հետևանքով պայթել և ստացել է նշված վնասվածքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արթուր Ն․-ի հայրը՝ Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Գագիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հայրիկին՝ Բորիս Ա․-ին, ով այն ձեռք է բերել 1990-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։