Վանաձորում նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների պատճառով Փամբակ գետը դուրս է եկել ափերից և բազմաթիվ անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար. ի՞նչ է մտածում վերադասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին Լոռու նախկին մարզպետ, այժմ ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը հսկայական աշխատանքներ են իրականացրել և շարունակում իրականացնել մարզում բնությունը պաշտպանելու ուղղությամբ, դա ակնհայտ է։ Վերջերս անգամ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը Սասուն Միրոյանը, Լոռու մարզում մեծ աշխատանքներ են իրականացրել Փամբակ և Դեբեդ գետերը աղբից մաքրելու ուղղությամբ, դա անհերքելի փաստ է։
Այսօր՝ մայիսի 4-ին, ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գովելի է, որ այդ աշխատանքները կատարվում են անգամ անբարենպաստ եղանակային պայմաններում, սակայն որոշ հատվածներ գետերը մարդկանց կողմից վերածվել են աղբի, ոտնձգություն է կատարվել գետերի հունի նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ գետը դուրս է եկել իր հունից, ինչը ոչ միայն ավերածություններ, այլ նաև անհարմարություններ է ստեղծում որոշ մարդկանց համար։
Արդեն տևական ժամանակ է՝ Լոռվա խճուղու հարևանությամբ գտնվող Վանաձոր քաղաքի գլխավոր կամուրջներից մեկի հարևանությամբ գործող մի քանի ընկերություններ հայտնվել են «շրջափակման» մեջ։ Պատճառը ըստ վանաձորցիների Փամբակ գետի հունի «հերն անիծած» ինչ-որ մարդիկ են, ովքեր կասկածելի հանգամանքներում ռեստորանային համալիրներ ու գազալցակայան են կառուցել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի վանաձորցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«էս Փամբակ գետը հունից դուրս է եկել մի քանի ագահ մարդկանց պատճառով։ Ռեստորաններ ու չգիտես ինչեր են կառուցել ու գետի հունը լրիվ աղավաղել են։ Ում ասես դիմել ենք, ոչ մի օգուտ։ Խոստանում են, թե հարցը կլուծեն, բայց արդեն քանի տարի է ոչ մի դրական տեղաշարժ։ Իսկ մենք ինչ ենք ուզում, որպեսզի էդ մարդիկ որ միայն իրենց բիզնեսի մասին են մտածում, բնության հերը չանիծեն։ Ով է տեսել քո տարածքը մեծացնելու համար բերես գիշերով ու գետի հունը փոխես, հող լցնես։ Բա էդ տեղական չինովնիկները, տվյալ դեպքում՝ Լոռու մարզպետարանը, ինչ է մտածում։ Մի՞թե այստեղ անելիք չունեն նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, Լոռու մարզպետ Արմեն Մկրտչյանը, ինչու չէ նաև Վանաձորի քաղաքապետ Արտավազդ Փելեշյանը, ու հիմա այդ 4 կառույցներից ոչ մի հույս էլ չունենք։ Դրա համար դիմում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ խնդրելով, որ ցուցաբերի հետևողականություն ու պատասխանատուներին տա խիստ հանձնարարական, որ էս Փամբակ գետը փրկեն կործանումից։ Էլ չենք ասում , որ մարդկանց աշխատավայր մտնելը դարձել է մի ամբողջ քարե պատնեշ հաղթահարելու թեմա»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։