ՌԴ Վլադիվոստոկում Mercedes-ի կին վարորդը, փրկելով կատվին, 11 մեքենայի է բախվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում 22-ամյա կին վարորդը շղթայական ավտովթարի հեղինակ է դարձել՝ Mercedes-ով բախվելով կայանված 11 ավտոմեքենայի:
Առաջին բախումներից նա կորցրել է մեքենայի հետևի անիվը, ինչից հետո վնասել ևս 8 ավտոմեքենա:
Կին վարորդը պատճառաբանել է այդ ամենը այն հանգամանքով, որ մեքենայի անիվների տակ անսպասելի կատու է հայտնվել և նա փորձել է շրջանցել չորքոտանուն:
Շիկահեր գեղեցկուհին փորձել է փախուստի դիմել վթարի վայրից, սակայն թանկարժեք Mercedes ամենագնացը «հրաժարվել է» երթևեկել առանց անվադողի:
Նշվում է, որ կատուն չի տուժել: