Վլադիվոստոկում կին վարորդը 3 օր առաջ գնած մեքենայով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կին վարորդը 3 օր առաջ գնած Toyota Cami ամենագնացով վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես երևում է տեսանյութից, վարորդը կարմիր լույսի տակ չհասցնելով արգելակել՝ վրաերթի է ենթարկում առնվազն 4 հետիոտնի, ովքեր հատում էին անցումը՝ հետիոտների համար վառվող կանաչ լույսի տակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4-ից 2-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ներկայացնում ենք տեսանյութը: