60131 դիտում
14:28 15-09-2016
Երևանում կին վարորդը՝ «շումախերական» վթար-վրաերթի հեղինակ. Mercedes-ով բախվել է Nissan-ին, իսկ հետո հայտնվել ձորում. ոստիկանը, փրկելով քաղաքացու կյանքը, ինքը նույնպես հայտնվել է հիվանդանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AG 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, բախվել է Երևանի բնակիչ Արթուր Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 77 ZR 778 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին, որտեղ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնող հետիոտնին, որից հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, ինչպես նաև նրա կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ովքեր քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել գլխիվայր շրջված Mercedes-ը, փակել գազաբալոնն ու անջատել էլեկտրասնուցումը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ոստիկանության աշխատակից է, ով կանգառոմ կանգնած մեկ այլ հետիոտնի փրկել է, երբ նկատել է, որ Mercedes-ը մեծ արագությամբ գալիս է դեպի կանգառ և նա, ճիշտ կողմնորոշվելով, կին հետիոտնին կարողացել է կանգառից դուրս հանել, սակայն վերջին պահին փրկելով հետիոտնի կյանքը, ինքն է վրաերթի ենթարկվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16726 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ