ԱՄՆ-ում կին վարորդը օգնության է հասել վթարի ենթարկված մեքենայի վարորդին և վրաերթի ենթարկվել մեկ այլ մեքենայի կողմից. տեսանյութ
ԱՄՆ մայրուղիներից մեկում մերկասառույցի պատճառով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենային օգնության էր հասել դիմացից ընթացող մեքենայի կին վարորդը:
Վերջինս մոտեցել էր մեքենային, սակայն չէր կարողացել բացել դուռը և զանգահարել էր ոստիկանություն:
Ճիշտ այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեքենան կորցնելով կառավարումը` օդ էր շպրտել կնոջը:
Կին վարորդին օգնության էր հասել մեկ այլ մեքենայի վարորդ, ում մեքենայի մեջ տեղադրած հատուկ տեսախցիկը արձանագրել էր տեղի ունեցածը:
Ներկայացնում ենք տեսանյութը: