211652_close_icon
views-count3958 դիտում article-date 11:51 23-04-2017

Ֆրանսիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

Այսօր՝ ապրիլի 23-ին ֆրանսիացիները քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Երկրի տարածքում տեղի ժամանակով ժամը 08:00-ին բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս: Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին: Երկրի նախագահի իր թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորություն է ստացել մոտ 46 միլիոն ֆրանսիացի ընտրող: Այս տարի ֆրանսիացիներն ընտրություն են կատարելու 11 թեկնածուների ցանկից։

Նմանատիպ նյութեր