Ֆրանսիայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Ֆրանսիայում այսօր՝ մայիսի 7-ին, վաղ առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: 2-րդ փուլի անցկացման համար տեղական ժամանակով ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։
Նշենք, որ 2-րդ փուլում իրար հետ կմրցեն «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լե Պենը և «Առաջ» կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նապարար Էմանուել Մակրոնը:
Ընտրությունների խաղաղ ընթացքը կապահովեն 50 հազար ոստիկաններ։
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին։