Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները
                        Բելառուսում այսօր՝ օգոսոտսի 9-ին, նախագահական ընտրությունների են  անցկացվում: Ժամը 08։00-ից բացվել է 5 767 ընտրական տեղամաս, որից 44-ը՝ արտասահմանում, որոնք աշխատելու են 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում։
Նախագահի  պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել 5 քաղաքական գործիչ, որոնց թվում է նաև երկիրը 26 տարի ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն, որի համար սա արդեն 6-րդ նախագահական ընտրությունն է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

