Կիպրոսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները
Կիպրոսում այսօր՝ հունվարի 28-ին, մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նախագահական ընտրություններին Կիպրոսում կարող է մասնակցել 18 տարին լրացած շուրջ 551 000 քաղաքացի, որոնք կարող են քվերակության մասնակցել 1100 գործող ընտրատեղամասերում:
Այս անգամ նախագահի պաշտոնի համար հավակնում են 9 թեկնածու, նրանց թվում է նաև գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Կիպրոսում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Վերջնական արդյունքները հայտնի կլինիեն երեկոյան՝ ժամը 20:30-ին: