ԵՄ-ն հնարավոր է լրիվ դադարեցնի Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների ամբողջական դադարեցումը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարների հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը, այս մասին հայտնում է [url=https://www.eurointegration.com.ua/rus/news/2017/04/22/7064849/]eurointegration.com[/url]-ը:
ԵԽԽՎ համազեկուցողներից Աքսել Ֆիշերը հատուկ պահանջել է վերանայել Թուրքիայի անդամակցության հարցն ու խնդրել հաշվի առնել այդ երկրում մարդու իրավունքների, մամուլի ազատության խախտումների ու ժողովրդավարական նորմերի հետընթացի մասին իրենց ունեցած տվյալները:
Հնարավոր է, որ ապրիլի 28-29-ը Մալթայում կայանալիք նիստի ընթացքում քննարկվի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են 2005 թվականին: