211652_close_icon

Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները

views-count1960 դիտում article-date 17:26 24-11-2016
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստքւմ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները։ Երեկ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները ճամփաբաժանին են գտնվում և «հռետորաբանությունից անցումը մահապատժի վերականգնմանը ազդանշան կլինի, որ Թուրքիան չի ցանկանում դառնալ եվրոպական ընտանիքի անդամ՝ ո՛չ Եվրոպայի խորհրդի, ո՛չ Եվրամիության»։ Իսկ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը Անկարայի համար ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։

Նմանատիպ նյութեր