23442 դիտում
21:00 25-01-2016
Երևանի 9-րդ մասիվի բնակիչները ասում էին. «Մենք լրիվ Սիբիրում ենք, քաղաքային իշխանությունները մեր թաղապետով մեզ լրիվ մոռացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքի շատ թաղամասերում, այդ թվում` ծայրամասային, երթևեկությունը վարորդների և հետիոտների համար իսկական պատուհաս է դարձել:
Այսօր` հունվարի 25-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած միջին տարիքի տղամարդիկ ու կանայք արդարացիորեն ասում էին. «Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի չինովնիկները 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցում մերկասառույցի պատճառով տեղի ունեցած մի քանի վթարներից հետո բարեհաճեցին աղ ու ավազով այցելել մեր թաղեր, սակայն սահմանափակվեցին միայն աղ լցնելով: Վստահ ենք, որ երեկոյան սառնամանիք է տիրելու ու այդ ժամանակ տանից պետք է դուրս չգանք, քանի որ չկա երաշխիք, որ մերկասառույցի պատճառով հիվանդանոցում չենք հայտնվի: Անգամ տրանսպորտի վարորդները չեն կարողանում կանգառներում արգելակել, քանի որ կանգառներում տիրում է բարձիթողի վիճակ: Երևանի քաղաքապետարանը երևի մտածում է, որ քաղաքի ծայրամասնա, ով զահլա կանի հասնի ծայրամասերը և հայտնաբերի իրենց աշխատանքի թերությունները: Բակերի մասին էլ խոսք չկա: Լրիվ Սիբիր ենք»:
[color=#EF2929]
Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ: [/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+