slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պետք է համարձակորեն որակ փոխենք. վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ
211652_close_icon

Պետք է համարձակորեն որակ փոխենք. վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ

views-count3353 դիտում article-date 17:53 22-04-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղտեխնիկայի խնդրի լուծմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ազդակներ հաղորդել, լծակներ կիրառել, որպեսզի ֆերմերությունը լինի ձեռնտու»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադարձ է կատարվել այգեգործության և անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, ցանցային համակարգերի ներդրմանը, հակակարկտային համակարգերի կիրառմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը, հողագործությամբ զբաղվող գյուղացիների կենսթոշակային ստաժի խնդրին և այլն: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության վաղվա օրը ապահովագրությունն է, գյուղնախարարությունը պատրաստվում է իրականացնել պիլոտային ծրագիր: Առաջիկայում ներկայացվելու է նաև բնական աղետներին հակազդելու համակարգային ծրագիր: Անդրադառնալով Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ևս իրականացվելու է պիլոտային ծրագիր: Կարեն Կարապետյանի խոսքով, ծրագիրը կնպաստի բարձրորակ ծառայությունների մատուցմանը, որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ կապահովի հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն կտա ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ներդրումներից: Վարչապետը նշել է, որ կայանների գործունեությունը պետք է կառավարի մասնավորը և ավելացրել. «Մենք հաշվարկել ենք, թե ամբողջ երկիրը տեխնիկայով ծածկելու համար որքան ներդրում է պետք, որպեսզի ՀՀ կամայական կետում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդն օգտվի այս ծառայությունից: Այդ պարագայում ինքնարժեքը կնվազի, ու մեր հաշվարկով, այս բիզնեսը կլինի ծախսափակ: Ինչո՞ւ ենք ցանկանում այս ամենն անել, որպեսզի ոգևորենք, ձեր մեջից դուրս գան այն մարդիկ, որոնք այս բիզնեսից հասկանում են, գաղափարը տան և ներգրավվեն ծրագրում: Մեզ պետք է, որպեսզի կայանների կառավարիչները լինեն ձեր մեջից, որովհետև պետությունը որպես կառավարիչ լավը չէ»: Անդրադառնալով առանց մշակման մնացած հողատարածքներին, որոնց սեփականատերերը գտնվում են արտերկրում, վարչապետը հանձնարարել է ներկայացնել նախագիծ՝ խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով: «Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք»: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գույքագրել է յուրաքանչյուր ոլորտի հիվանդությունները, ընդգծել դրանց լուծման ուղղությունները և հավելել, որ բոլոր ոլորտներում և առաջին հերթին գյուղատնտեսությունում ունենք արդյունավետության պակաս: «Ես իրականում հավատում եմ և համոզված եմ, որ այն ուղղությունը, որը բռնել ենք՝ ճիշտ է, որ այսպես համառորեն գնանք՝ 10 տարի հետո գալու են մեր երկիր մեզնից գյուղատնտեսություն սովորեն: Այս ամենի կրողն ու ակտիվ մասնակիցը պետք է լինեք դուք: Ձեզնից ի՞նչ եմ ակնկալում, դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի է, կաթիլային համակարգ է և այլն: Մենք պետք է համարձակորեն որակը փոխենք, մենք բացի ձեզնից ուրիշ համախոհներ չունենք»,- շեշտել է վարչապետը և հավելել, որ գյուղնախարարությունն այժմ իրականացնում է նաև գոտիավորում: «Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր