Շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք. Վարչապետը՝ նորանշանակ մարզպետին
Կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
«Պարո՛ն Սիմոնյան, Ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ ձեզ հաջողություն եմ ցանկանում»,- ասաց վարչապետը՝ դիմելով նորանշանակ մարզպետին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մեկ այլ որոշմամբ Գաբրիել Գյոզալյանին ազատվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: